Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը 20 տարեկան է

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը 20 տարեկան է

Վերջերս աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Աշոցքի շրջանում, մասնակցել «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի 20 ամյակին նվիրված միջոցառմանը: 

 

Հանդիսությանը մասնակցել է նաև Վատիկանի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

 

Դերենիկ Դումանյանը ողջունել է հյուրերին և կարևորել մարզում նմանատիպ բժշկական հաստատություն ունենալը: Միաժամանակ, նախարարը շնորհակալություն է հայտնել Քամիլլիանների Միաբանության «Սուրբ Կամիլլո» հիմնադրամին, ի դեմս Հայր Մարիո Կուկարոլլոյի, Նոյել Լոկատելինին, և ընդհանրապես բոլոր բարերարներին, որոնք Հայաստանում իրականացնում են մեր բնակչության առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր: 

 

Հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանը նշել է, որ հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, մասնագետ-կադրերը վերապատրաաստման տարբեր կուրսեր են անցել  ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ եվրոպական երկրներում:

 

Նշենք, որ հիվանդանոցն իր գործունեությունն սկսել է 1992 թվականից, հետագա տարիներին բուժհաստատությունը վերանորոգվել է Սուրբ Կամիլլիո բարեգործական հիմնադրամի միջոցներով: Այն ունի 100 մահճակալից բաղկացած ստացիոնար (վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ): Հաստատությունում բուժում են ստանում են ինչպես մարզի, այնպես էլ Ջավախքի բնակիչները:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ